Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ծեծել են դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին

689
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 20:45
Ծեծել են դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին

Այսօր ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ՝ ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: