Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Նախկին ընդդիմությունը քամահրանքով է վերաբերվում «100» հոգանոց միտինգներին». Ալեն Ղևոնդյան

616
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 22:50
«Նախկին ընդդիմությունը քամահրանքով է վերաբերվում «100» հոգանոց միտինգներին». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ից առաջ նախկին իշխանություններն էին քամահրանքով վերաբերվում ընդդիմության «100» հոգանոց միտինգներին:
Հիմա նախկին ընդդիմությունը (կամ նրանց մերձակա ու աջակից շրջանակները), որ իշխանություն է դարձել ու ոչ մի կերպ չի «համակերպվում» այդ մտքի հետ, նմանօրինակ քամահրանքով է վերաբերվում ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքին:
Գործնականում այս մասով ոչինչ չի փոխվել:

Միայն մի բան չմոռանանք:
Քաղաքականության մեջ ջրի մեկ կաթիլը կարող է կոտրել գրանիտի քարը, եթե հետևողական, թիրախային, համբերատար գործի... ու դրա ապացույցը 2018-ի իշխանափոխությունն էր, երբ ներկա վարչապետը միայնակ Գյումրիից սկսեց իր քայլերթը...»: