Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ինչպես պայքարել կնճիռների դեմ

762
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 00:10
Ինչպես պայքարել կնճիռների դեմ

Շատ կանանց է հուզում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր է տան պայմաններում կնճիռների դեմ պայքարել և ինչպիսի՞ միջոցներ կան:
Կոսմետոլոգները նշում են, որ պարտադիր չէ գեղեցիկ և խնամված արտաքին ունենալու համար ձեռք բերել դիմահարդարման թանկարժեք միջոցներ, կամ այցելել գեղեցկության սրահներ: Անհրաժեշտ է ամեն երեկո համապատասխան հատվածները մերսել:
Չպետք է մոռանալ նաև պահպանել մարմնի ջրի հաշվեկշիռը՝ օրը 2 լիտր հեղուկ ընդունելով:
Բժիշկ-կոսմետոլոգները պնդում են, որ կնճիռների դեմ մերսման համար որպես քսուք ամենալավը համարվում են կոկոսի և նուշի յուղերը: Եթե անհանգստացնում են աչքերի շուրջն առկա կնճիռները, ապա քնելուց առաջ հարկավոր է մերսել նաև գերչակի յուղով: Բացի մերսումից՝ պետք է նաև դիմակներ դնել: Արդյունավետ է մեղրով, նուշի և վարդի յուղով դիմակը, որը պետք է դեմքին պահել 20-30 րոպե ու լվանալ գոլ ջրով:
Եթե արդյունքները գոհացնող չեն, պետք է այցելել մասնագետի և սովորել ինքնուրույն պայքարել մաշկի բոլոր խնդիրների դեմ: