Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Կոչ կանեմ Վանեցյանին` նախ մտածել, և հետո նոր խոսել». Դանիել Իոաննիսյան

231
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 16:55
«Կոչ կանեմ Վանեցյանին` նախ մտածել, և հետո նոր խոսել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։ Ինձ թվում է՝ գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։ Կոչ կանեմ Վանեցյանին՝ նախ մտածել, և հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։