Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լարսի անցակետը ժամանակավորապես փակ կլինի

224
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 17:10
Լարսի անցակետը ժամանակավորապես փակ կլինի

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել.

«Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողներին տեղեկացնում ենք, որ Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված՝ Լարսի անցակետը մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ից 17:00 փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:
Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: