Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Եկեք իրար չխաբենք». Արամ Մանուկյան

290
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 16:10
«Եկեք իրար չխաբենք». Արամ Մանուկյան

«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Եկեք իրար չխաբենք՝ իշխանափոխությունը դեռևս ավարտուն չէ և երրորդ իշխանությունն այսօր սաբոտաժ է անում: Քոչարյանի դատն ապացուցեց, որ էդ համակարգը սաբոտաժ է անում: Քաղաքական կամք կա, բայց պետք են արագընթաց քայլեր: 1 տարի առաջ հրապարակել ենք գիրք, ու ձեր ասած վեթինգի մեծ մասն արել ենք. 2011 թվականին սա ուղարկել եմ եվրոպական միջազգային կառույցներին. այստեղ կգտնեք տվյալներ բոլոր ան մարդկանց մասին, որոնց ուզում եք ենթարկել վեթինի: 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ, դիմում եմ ՀՔԾ պետին, որ էս մարդկանց նկատմամբ անմիջապես քրեական հետապնդում իրականացնի: Դրանք այն մարդիկ են, որ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի հոդված են տվել»,- ԱԺ ամբիոնից ցույց տալով հրապարակված գիրքը, հայտարարեց ՀԱԿ նախկին պատգամավորը: