Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Զելենսկու աշխատակազմում հանդես են եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին

598
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 15:35
Զելենսկու աշխատակազմում հանդես են եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին

Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն. այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Եթե խաղաղություն ենք ուզում, ապա անհրաժեշտ է խոսել»,- ասել է Բոգդանը՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում: Պետական գործիչը նշել է, որ բանակցությունների ամսաթվի ու պայմանների հարցը մնում է բաց: Բոգդանը հայտարարել է, որ երկրի արևելյան հատվածում տիրող իրավիճակը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով:

«Հնարավոր է, որ դա բարդ ճանապարհ է, բայց հենց այդ ճանապարհով պետք է գնանք»,- նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակզմի ղեկավարը:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Զելենկին նախատեսում է Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է, որ սա հարցում է, որը հանրային կարծիքն իմանալու համար է և օրենսդրական նախաձեռնություն չի ենթադրում: Կրեմլը հանրաքվեի անցկացումը համարել է Ուկրաինայի ներքին գործը: