«Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի Արտակ Զեյնալյանը». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կարևոր դիտարկում օրվա կարևոր իրադարձությունների մասին․ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին անպայման պետք է հետևեն ԲԴԽ անդամների հրաժարականները։ ԲԴ խորհրդի ներկա կազմը չի կարող սպասարկել Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականը, գուցե, ավելի կարևոր է, քան նրա եղբոր՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Արզուման Հարությունյանի հրաժարականը կապված է մեր երկրի արդի անվտանգային ներքին և արտաքին սպառնալիքների և Արզուման Հարությունյանի անհամատեղելիության հետ։ Հավատանք, որ գործընթացն անցնցում շարունակություն կունենա։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պետք է լինի դատարանի նախագահի պաշտոնից հաջորդ հրաժարվողը։ Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ձախողել է անցումային արդարադատության և դրա գործիքներից մեկի՝ վեթինգի կիրառման անհետաձգելի գործարկման անհրաժեշտ աշխատանքը։ Արտակ Զեյնալյանի անձնական մտերմությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ և նրա իմացական կարողություններն անբավարար են Հայաստանի համար գերկարևոր այս առաջնահերթություններն իրականացնելու համար»։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36