Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Թող քֆուր անի, հանգստանա». «Իմ քայլի» պատգամավորը՝ Գևորգ Գորգիսյանին

309
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 13:15
«Թող քֆուր անի, հանգստանա». «Իմ քայլի» պատգամավորը՝ Գևորգ Գորգիսյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» նախագծի քննարկման ժամանակ վիճաբանություն սկսվեց «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև. «Ես ասում եմ, որ Դուք պոպուլիստ եք, պարոն Գորգիսյան և այստեղ պոպուլիզմով եք զբաղվում»:

Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին մեղադրեց կանոնակարգին չհետևելու համար: Վիճաբանությունը շարունակվեց փոխադարձ վիրավորանքերով. «Էս ի՞նչ խոսելաձև ա, ի՞նչ ա նշանակում՝ քֆուր կանեմ, Դուք կարող ա՞ գիտեք փողոցում եք գտնվում կամ «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում... Այո, ընդմիջում հայտարարեք պարոն Քոչարյան, թող դուրս գա քֆուր անի, հանգստանա, հետ գա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը:

Նշենք, որ այս նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումները: Քվերակության արդյունքում նախագիծը մերժվեց:

Տեսանյութը՝ Factor.am-ի