Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրությունն ավարտվել է. ՊՎԾ

233
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 10:50
«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրությունն ավարտվել է. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։