Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«130-ամյա քաղաքական ուժի հանրահավաքին +- 130 մարդ էր հավաքվել». Էդգար Առաքելյան

1312
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 10:30
«130-ամյա քաղաքական ուժի հանրահավաքին +- 130 մարդ էր հավաքվել». Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրջացի՛ր ՀՅԴ. գոնե այս հանրահավաքից հասկացա՞ր, որ պահանջարկ չունես... Ավարտվեց ՀՅԴ «ծովից ծով» հանրահավաքը։ Ասում են՝ հանրահավաքի ալիքը հասել է Ստամբուլ։ Ճիշտ է՝ Դաշնակցությունը Ստամբուլը չդարձրեց արյան ծով, բայց գոնե Ստամբուլ հասնող «հուժկու» հանրահավաք արեց։ 130-ամյա քաղաքական ուժի հանրահավաքին +- 130 մարդ էր հավաքվել։ Իսկ, եթե, ինչպես ասում էր Դաշնակցության այսօրվա հանրահավաքի կարգախոսը, լրջանանք, ապա իրականում Դաշնակցության լրջանալու պահն է։
Հ.Գ. Քոչարյանի քաղաքական հենարան հանդիսացող ևս մեկ քաղաքական ուժ ցույց տվեց, որ պահանջարկ չունի, մերժված է և, իրականում, իր խիստ սակավաթիվ հանրահավաքով դեղին քարտ ցույց տվեց ոչ թե իշխանություններին, այլ՝ ինքն իրեն»։