Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

«Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են». Ոսկան Սարգսյան

127
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 03:10
«Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ պաշտոնը թմրադեղ է. հենց աթոռին նստում են, սկսում են կյանքին վարդագույն ակնոցներով նայել և թռփոշանալ: Հազար ասի՝ փաստացի պատերազմի մեջ ենք, Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են։ Հարկ է Ալիևի ռազմատենչ քաղաքականության դեմ հիբրիդային պատերազմ՝ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական պայքար։ Հարկ է Ադրբեջանի ժողովրդին բացատրել, որ հարևանների մեջ, ի վերջո, երկարատև, կայուն խաղաղություն է պետք, որը միայն փոխզիջումներով է հնարավոր։ Ալիևների քուրդ ընտանիքն արդեն 40 տարի թալանում է Ադրբեջանի ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Իլհամը կիրթ մարդու տպավորություն է թողնում։ Կարծես թե Իլհամը մեր սարերի թուրք չոբանի նման մեծ փափախով պիտի գնար բանակցության»: