Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքների». քննարկում՝ քաղաքագետների մասնակցությամբ

305
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 01:40
«Փաշինյանը խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքների». քննարկում՝ քաղաքագետների մասնակցությամբ

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում փոփոխություններ անելու հայտարարությանը՝ քաղաքագետ Արա Պապյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է. «Ես՝ ինքս բազմաթիվ անգամ քննադատել եմ գործող իշխանությանը, որ իրենք դանդաղկոտություն են ցուցաբերում, բայց ունենք այն, ինչ որ ունենք: Ես կողմնակից եմ, որ ամբողջ համակարգը փոխվի, որ նաև պատրվակներ չլինեն, թե ինչու ինչ-որ բան չի ստացվում իրենց մոտ: Մի ժամանակ էլ օրենսդիր նախկին իշխանությանն էին մեղադրում: Դրա համար եկեք երեքն էլ արմատապես փոխենք և արդեն թող հստակ լինի»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, համաձայնելով իր գործընկերոջ հայտնած կարծիքին, նշել է. «Հիմնական խնդիրը այն է, որ մենք չենք հասկանում, թե տվյալ պահին ինչ խաղի կանոններով է խաղում Նիկոլ Փաշինյանը. նա խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքներվ:

Մի դեպքում նա օրենքով է գնում, մի դեպքում էլ ասում է՝ չէ, օրենքը չկա, ես եմ: Մենք չենք հասկանում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: