Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում

421
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 03:20
Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում

Գյումրեցի լրագրող Անահիիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է ՊՆ: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին և ոմանք այսպես են վարվում»: