Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

«Եթե այսպես եք «քայլն» անելու՝ ավելի լավ է կանգ առնեք, լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ». Իշխան Սաղաթելյան

134
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 21:20
«Եթե այսպես եք «քայլն» անելու՝ ավելի լավ է կանգ առնեք, լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշել է, որ ներկայիս իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական. «Իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, արտաշնչել անցյալով, որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը դժվար է և պատասխանատու»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իշխանություններն ստացել են բարձր քվե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով ամրագրված լիազորություններով՝ երկրում իրական տնտեսական, քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն այդ լիազորություններն օգտագործում են այլ ուղղությամբ:

«Անբացատրելի և զարմանալի է, 70% քվե ստացած իշխանության ինքնավստահության պակասը, որը դրսևորվում է՝ հաճախ իր մկանները, ֆիզիկական ուժը տեղի-անտեղի ցուցադրելով, «ասֆալտին փռել», «պատերին ծեփել» արտահայտություններով: Մենք եկել ենք ասելու հետևյալը. եթե այսպես եք «քայլն» անելու՝ ավելի լավ է կանգ առնեք, լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ և գործ անեք»,- ասել է Սաղաթելյանը: