Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

«Սա ես նմանեցնում են ապրիլյան պատերազմի սցենարին». Կարեն Հովհաննիսյան

214
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 21:10
«Սա ես նմանեցնում են ապրիլյան պատերազմի սցենարին». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ընթանում են լայնածավալ զորավարժությունները: Զորավարժությունների մի հատվածն անցկացվել է գիշերային պայմաններում: Անձնակազմը առաջադրանք է ստանում գիշերային պայմաններում, բնակլիմայական բարդ պայմաններում հաղթահարել դժվարությունները, անցնել հակառակորդի կողմից տեսանկարահանող և ռադիոալիքային արգելքները, կատարել գործողություններ հակառակորդի տարածքում, որից հետո տարբեր տրամաչափի ականանետներով, հրետանիով , զենիթահրթիռային կայաններով, տանկերով, այնուհետև ռազմական ուղղաթիռներով և ինքնաթիռներով անցնել հարձակման:
Այսինքն, դիվերսիոն գործողություն, որից հետո լայնամասշտաբ հարձակվողական ռազմական գործողոցություն, որի նպատակն է խոցել թիկունքային զորամասերը, ճանապարհները, կամուրջները: Սա ես նմանեցնում են ապրիլյան պատերազմի սցենարին»: