Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

«Թույլ չենք տա, որ մեր երկրում լինի մեկ կարծիք». Գեղամ Մանուկյանի ելույթը՝ հանրահավաքին

164
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 21:15
«Թույլ չենք տա, որ մեր երկրում լինի մեկ կարծիք». Գեղամ Մանուկյանի ելույթը՝ հանրահավաքին

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ն հանրահավաք է իրականացնում Ազատության հրապարակում:

Հանրահավաքին մասնակցում են դաշնակցականներ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը և այլք:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով, ի դեպ, նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենն է, ելույթի ընթացքում նշել է. «Մենք նորից գալիս ենք ասելու՝ թույլ չենք տա, որ մեր երկրում լինի մեկ կարծիք, մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է: Եվ դրա համար եկել ենք ասելու՝ լրջացե՛ք»:

Մանրամասն՝ տեսանյութում: