Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է». Լևոն Շիրինյան

205
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 17:45
«Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց, մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի, օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝ համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական, տնտեսական և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայատանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային, վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է: Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում, հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում»: