Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

460
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 23:10
Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

Մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:

Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ:

2017-2018թթ-ի իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ, Պարկեր քառյակը ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆֆեկտը»՝ իրականացված «92nd Street Y» մշակութային կենտրոնում՝ դաշնակահար Շաի Ուոզների հետ, ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակներում, ինչպես նաև ելույթները Քարնեգի համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

Պարկեր քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ ՄենդելսոնիOp. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձրագոչ արձագանքներին։

Հիմնադրված լինելով և այժմ էլ գործելով Բոստոնում՝ Պարկեր քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների Գիլդմրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ինամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը՝ հունիսի 19-ին:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: