Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հունիսի 1-ից կբարձրանա զինծառայողների աշխատավարձը

425
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 13:50
Հունիսի 1-ից կբարձրանա զինծառայողների աշխատավարձը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն հունիսի 1-ից զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Կրտսեր ենթասպայական և շարքային կազմի աշխատավարձը կբարձրանա միջինը 18%-ով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում ծառայությունը, ևս հավելավճար կլինի»,- շարունակեց նախարարը: