Պետք չէ թույլ տալ Ադրբեջանին մաքրել իր սարսափելի հեղինակությունը․ «Amnesty International»
![]() «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը մեծացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ նշելով, որ պետք չէ թույլ տալ Ադրբեջանին սպորտի միջոցով մարդու իրավունքների ոլորտում մաքրել իր սարսափելի հեղինակությունը՝ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելով։ Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը։ Հետխորհրդային երկրում նման մակարդակի ֆուտբոլային հանդիպում անցկացնելը խստորեն քննադատվում է ֆուտբոլային հանրության կողմից։ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իր հերթին, նշել է, որ չի մեկնելու Ադրբեջան՝ անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով։
«Մենք պետք է ապահովենք, որ Ադրբեջանին չթույլատրվի նման միջոցառում անցկացնել։ Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումներ ունեցող երկրի կարգավիճակում է։ Այնտեղ դաժան հարձակումների են ենթարկվում լրագրողները, բլոգերները և իրավապաշտպանները: Երկրում սովորական են անարդար դատական գործընթացները»,- նշել է կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը՝ ավելացնելով․ «Երկրում ձերբակալվում են ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչների։ Անգամ երկիրը լքող մարդիկ են ենթարկվում ճնշումների»։ Ալենը նշում է, որ սպորտային միջոցառման անցնակցումը միտված է երկրում տիրող իրավիճակը քողարկելուն․ «Իշխանությունները շատ հաճախ հայտնի սպորտային միջոցառումներն օգտագործում են ռեպրեսիվ քաղաքականությունից և մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
