Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Արցախը ռուսական կառավարման տակ դնելու ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ փուլին». Արա Պապյան

248
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 20:05
«Արցախը ռուսական կառավարման տակ դնելու ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ փուլին». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան Արցախը Հայաստանից նախ պոկելու, ապա ռուսական ուղիղ կամ անուղղակի կառավարման տակ դնելու ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ փուլին, այնքան ռուսներն սկսում են ավելի կոպիտ ու բաց աշխատել: Կոլերովն ու Տարասովն ասում են՝ Ղարաբաղի հայերն իրենց հոգեկերտվածքով տարբերվում են «մյուս հայերից»: Բնական է, որ պիտի տարբերվեն: Բայց այնքան են տարբերվում, ինչքան Շիրակի հայը Սյունիքի հայից, կամ երևանցին՝ իջևանցուց: Բայց հաստատ ավելի քիչ են տարբերվում, քան Մոսկվայի ռուսը Սիբիրում կամ Կրասնոդարում ապրող ռուսից: Չեմ խոսում ռուսի հոգեկերտվածքի տարբերությունը ՌԴ քաղաքացի հանդիսացող չեչենից, թաթարից կամ ղլմուղից (այսինքն՝ կալմիկից): Հիմա ի՞նչ, մենք էլ սկսենք խոսել անկախ Սիբիր, Տավրիա, Չեչնիա կամ Ղլուղիստան ստեղծելու նպատակահարմարության մասին»: