Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վստահ եմ, որ խորհրդարանում չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի այս նախագծին». Ն. Զոհրաբյան

332
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 10:00
«Վստահ եմ, որ խորհրդարանում չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի այս նախագծին». Ն. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվելու իմ և իմ գործընկերների նախագիծը՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, կենդանու սպանությունը, խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ։
Ես վստահ եմ, որ խորհրդարանում չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի այս նախագծին։
Որովհետև, մի անգամ արդեն ասել եմ և էլ հիմա կրկնում եմ՝ ինձ համար պոտենցիալ մարդասպանի և կենդանուն խոշտանգողի, սպանողի և ծանակողի միջև առանձնապես մեծ տարբերություն չկա»։