Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները». Սուրեն Սարգսյան

154
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 09:55
«Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ սցենարը կանխատեսել էի քայլ առ քայլ:

Ամիսներ առաջ կանխատեսել էի այն սցենարը, որը երեկ շրջանառվեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում:

Այն ժամանակ հարցազրույցում ասել էի.
«Հայաստանն ի վերջո ստիպված է լինելու կողմ քվեարկել գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակմանը։ Ուստի ճիշտ կլինի, որ հայկական կողմն ընդունի նրան և հայտարարի դրա մասին՝ պայմանով, որ նոր գլխավոր քարտուղարի լիազորություններն ուժի մեջ մտնեն այն օրվանից, երբ պիտի ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։ Հայաստանը վերջիվերջո կողմ քվեարկելու է Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և չի կարող այլ կերպ լինել, որովհետև Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները։ Եվ դա հասկանում թե՛ Մինսկում, թե՛ Մոսկվայում և թե՛ Երևանում։ Այո, Հայաստանը պետք է կողմ քվեարկի Զասի թեկնածությանը, բայց վերապահումով, իր սկզբունքային դիրքորոշումից ետ չքաշվելով՝ պնդի, որ այդ որոշումը և նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է ուժի մեջ մտնի այն օրվանից, երբ ավարտվելու էր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։ Դա կլիներ շատ էֆեկտիվ քայլ։ Մի կողմից չէինք պարալիզացնի ՀԱՊԿ-ի աշխատանքը, կազմակերպությունը կունենար գլխավոր քարտուղար և իր բնականոն գործունեությունը կշարունակեր կատարել, իսկ մյուս կողմից էլ՝ չէինք նահանջի մեր սկզբունքային դիրքորոշումից»: