Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թատրականի ուսանողները բացել են ինստիտուտի դռները նախարարի առաջարկից հետո

286
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 23:10
Թատրականի ուսանողները բացել են ինստիտուտի դռները նախարարի առաջարկից հետո

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիա իրականացնող ուսանողները բացել են բուհի դռները: Նրանք խորհրդակցություն են անց կացրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը քննության առնելու համար: Վերջինը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկել էր բացել ինստիտուտի դռները և ներկայացուցչական խումբ ուղարկել ԿԳ նախարարություն՝ բանակցելու:

Ուսանողները որոշում են կայացրել ընդունել նախարարի առաջարկը. 7 ուսանողից կազմված խումբը հանդիպելու է կրթության և գիտության նախարարին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ բողոքող ուսանողները պահանջում են ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրաժարականը: