Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ դատական համակարգի բարեփոխումներին աջակցելու նպատակով

244
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 19:00
ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ դատական համակարգի բարեփոխումներին աջակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: