Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թատերական ինստիտուտում իրավիճակը լարված է. ժամանել է ոստիկանական խումբ

560
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 16:30
Թատերական ինստիտուտում իրավիճակը լարված է. ժամանել է ոստիկանական խումբ

Թատերական ինստիտուտում ուսանողները չեն հանդարտվում: Այս պահին ոստիկանական խումբ է ժամանել ինստիտուտ և փորձում է բանակցել վերջինների հետ, որոնք փակել են մուտքը՝ դուրս չթողնելով դասախոսական կազմին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ինստիտուտի խորհուրդը նիստի ընթացքում քվեարկեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանի օգտին՝ ընտրելով նրան ռեկտոր:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը հանդիսանում է խորհրդի անդամ, հայտարարեց, որ այլևս ոտք չի դնելու այս բուհ և ազատման դիմում է գրելու:

Ոստիկանները փորձում են մուտք գործել շենք, ինչի պատճառով իրարանցում է սկսվել:

Խորհրդի անդամները նշեցին, որ այս բողոքի ցույցը ուղղորդված է:

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ԿԳ նախարարի հետ հանդիպում՝ պնդելով, որ քվերակության արդյունքները պետք է անվավեր ճանաչել: