Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սա արդեն քաղաքական խնդիր է, երբ քաղաքացին ասում է, որ Սաշիկին Վանեցյանն է փոխարինել». Վարուժան Ավետիսյան

265
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 16:35
«Սա արդեն քաղաքական խնդիր է, երբ քաղաքացին ասում է, որ Սաշիկին Վանեցյանն է փոխարինել». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի։ Ավազի մեջ գլուխները պահելով՝ դեռևս ոչ մի խնդիր չի լուծվել։ Սա արդեն քաղաքական խնդիր է, երբ քաղաքացին ասում է, որ Սաշիկին Վանեցյանն է փոխարինել։ Գլխավոր վարչությունների կարգավիճակն անվանական փոխելով ու «դեպարտամենտ» կոչելով՝ միայն միամիտներին կարելի է հիմարացնել, թե տեղի են ունենում բարեփոխումներ։ Որքան փորձ արվի չտեսնելու տալ երկրում ինքնիշխանության մակարդակի բարձրացման հանրային պահանջն ու ժամանակին համահունչ հատուկ ծառայություն ունենալու խնդիրը, դրանք, միևնույնն է, իրենց մասին հիշեցնելու ու բումերանգի նման հարվածելու են կառավարությանը։ Ցավալի է, որ ԱԱԾ-ն իր իրական գործառույթները թողած առայժմ միայն նման կոռուպցիոն դրսևորումներով է ներկայանում»։