Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ձեր ուղեղի տրամաչափն այնքան է, որ կարծում եք՝ այս նախագծերը բերվել են, որպեսզի որևէ մեկը ձեզ մեղադրի». Թեհմինա Վարդանյան

381
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 13:30
«Ձեր ուղեղի տրամաչափն այնքան է, որ կարծում եք՝ այս նախագծերը բերվել են, որպեսզի որևէ մեկը ձեզ մեղադրի». Թեհմինա Վարդանյան

Այսօր Երևանի ավագնու նիստին, որի ժամանակ քննարկվում էր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ներկայացրած՝ Երևանի որոշ փողոցների անվանափոխության հարցը, «Իմ քայլի» անդամ Մեսրոպ Պապիկյանը՝ դիմելով նախագծի հեղինակին ասաց. «Տիկին Վարդանյան, բնականաբար, դժվար է սառը դեմքով նստել, երբ որ հասկանում ես, որ Ձեր այս նախագծերը բերել եք նրա համար, որ էժանագին մանիպուլյացիաներ և շոու սարքեք: Սա ինձ համար ցավալի է: Դուք բերել եք այս նախագիծը, որ Առաքելյա Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, որպեսզի Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, որպեսզի Խաժակյան Դավիթը հերթական անգամ զուգահեռներ տանի մեր և ՀՀԿ-ի միջև: Ես Դավիթ Խաժակյանին կհորդորեմ, որ այլևս նման զուգահեռներ չտանի, եթե տանում է՝ իր քաղաքական թիմի նկատամամբ միայն»:

Արձագանքելով «Իմ քայլ»-ականին, Թ. Վարդանյանն ասաց. «Խորապես ցավում եմ, որ Ձեր ուղղեղի տրամաչափն այնքան է, որ Դուք կարծում եք այս նախագծերը բերվել են նրա համար, որպեսզի որևէ մեկը ձեզ որևէ բանում մեղադրի: Ցավում եմ, սա առնվազն ծիծաղելի է»,- ասաց «Լույս»-ի անդամը:

Ի վերջո, Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին, համաձայն որի՝ Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի:

Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտան անվանափոխելու առաջարկը մերժվեց: