BMW-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ և վիրավոր
Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1989թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը և գլխիվայր շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Վ-ն և ուղևոր Լ. Ֆ-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել ավտոմեքենայի վրա։ Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա. Վ-ին և Լ. Ֆ-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: «Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա. Վ-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ. Ֆ-ն հրաժարվել է բուժօգնությունից: Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00