Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քոչարյանն արժանի ա ամենախիստ պատժին». օգտատերերը «պեղել են» երբեմնի հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գրառումը

330
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 01:55
«Քոչարյանն արժանի ա ամենախիստ պատժին». օգտատերերը «պեղել են» երբեմնի հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գրառումը

Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են այժմ քոչարյանամետ, ընդամենը մեկ տարի առաջ խիստ հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գառումը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այժմ Մի ազնիվ խոստովանություն անեմ. ես այն մարդկանցից մեկն եմ, ով իր քաղաքական հասունացման տարիքից սկսած (2003-ից թաքուն գնում էի Դեմիրճյանի միտինգներին) մինչ օրս սպասել է, թե, երբ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելու: Սկսած 1998 թվականին ապօրինի նախագահի թեկնածու առաջադրվելուց, 98-ին և 2003-ին նախագահի աթոռը զավթելուց ու շարունակած հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով և բազմաթիվ քաղաքական սպանություններով ու հետապնդումներով՝ էս մարդն արժանի ա օրենքով նախատեսաված ամենախիստ պատժին: Վաղն առավոտյան սկսում ա Ռոբի վերջի սկիզբը ու հուսանք, որ սա շոուի անբաժանելի մասնիկ լինելուց բացի իրոք կհանգեցնի արդար պատժի:
Ռոբ Պրիվետ»:

Օգտատերերը ծաղրում են՝ «ճամբարափոխ լինելուց հետո գոնե մաքրեք հին գրառումները»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր անդամակցում է Ռոբերտ Քոչարյանին սատարող «Ադեկվադ» խմբավորմանը: