Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Մենք ընդունում ենք ՀՀ վարչապետի վճռական հանձնառությունը». Սվիտալսկի

271
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 01:10
«Մենք ընդունում ենք ՀՀ վարչապետի վճռական հանձնառությունը». Սվիտալսկի

«Եվրոմիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա նշել է, որ Եվրոմիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին:

«Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ենք սկսել և կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Մենք ընդունում ենք ՀՀ վարչապետի վճռական հանձնառությունը». Սվիտալսկի