Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ալումյանը եթե «փողին մեռած» լիներ, Լիսկան նրան առնելու միջոց չունե՞ր». Արտակ Հարությունյան

1518
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 23:15
«Ալումյանը եթե «փողին մեռած» լիներ, Լիսկան նրան առնելու միջոց չունե՞ր». Արտակ Հարությունյան

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահագին տխրել էի, երբ իմացա, որ Հայկ Ալումյանը ստանձնել է Քոչարյանի պաշտպանությունը։ Դրա շրջանակներում նրա մի շարք, իմ կարծիքով, ոչ ճիշտ հայտարարություններ ինչ-որ չափով հիասթափեցնող էին։
Բայց էս ամենով հանդերձ, Ալումյանին «հոգին ծախած» ներկայացնելը մեղմ ասած անարդար ա էդ մարդու հանդեպ։ Ստեղ կարելի ա թվարկել բազմաթիվ գործեր, երբ Ալումյանը պաշտպանել ա «թույլերին» ու վերակականգնել իրավունքները, բայց ուղղակի կհիշեցնեմ Բուդաղյանների գործը։ Սերժի օրոք, երբ Լիսկան արտոնյալ կարգավիճակ ուներ ու Սյունիքում ինչ ուզում անում էր, հենց նույն Ալումյանն էր Բուդաղյաններին պաշտպանում՝ Լիսկայենց դատարանում նրանց դեմ պայքարելով։ Ի՞նչ եք կարծում Ալումյանը եթե «փողին մեռած» լիներ, Լիսկան նրան առնելու միջոց չունե՞ր։
Ուղղակի պետք ա ընդունել, որ մարդ իրականացնում ա իր պրոֆեսիոնալ գործունեությունը, որքան էլ մեզ դա տհաճ լինի ու գուցե՝ հիասթափեցնող։
Հ.Գ. Լիսկային էլ պաշտպանում էր էսօր Քոչարյանի մյուս փաստաբան հանդիսացող Ռուբեն Սահակյանը, Ալումյանի ներկա գործընկերը»։