Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայկ Ալումյանի՝ մեկ տարի առաջ արված գրառումը դաձել է քննարկման թեմա. փաստաբանը հակադարձում է

848
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 21:55
Հայկ Ալումյանի՝ մեկ տարի առաջ արված գրառումը դաձել է քննարկման թեմա. փաստաբանը հակադարձում է

Այսօր «Ֆեյսբուք»-ում ակտիվորեն տարածվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ անցած տարվա հունիսի 21-ին արած գրառումը:

Հայկ Ալումյանի գրառումը
Հայկ Ալումյանի գրառումը

Օգտատերերը տարածում են նրա գրառումը՝ տարատեսակ բնորոշումներ տալով փաստաբանի սկզբունքայնության և քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:
Օգտատերերին ի պատասխան՝ Ալումյանը մեկնաբանություն է թողել վերոնշյալ գրառման տակ. «Իսկ ի՞նչ տարբերություն տեսաք այդ գրառման մեջ եղած և ներկայիս իմ դիրքորոշումների միջև: Տարբերությունը, թերևս, մեկն է. այդ գրառումը կատարելու ժամանակ նոր իշխանությունները իրենց դեռևս դրսևորում էին որպես ժողովրդավարական իշխանություն: Ի դեպ, անցյալ տարվա մայիս-հուլիս ամիսներին ես, ինչպես և շատերը, ոգևորված էի սպասվելիք բարեփոխումների հեռանկարով և գրածս լիովին անկեղծ էր: Դրա համար էլ մինչև հիմա դրված է իմ ՖԲ էջի վրա»,- գրել է նա: