Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Արցախում և Արցախի շուրջ տիրող իրավիճակն օգտագործում են՝ հանուն ռևանշի». Ռուբեն Ռուբինյան

325
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 02:10
«Արցախում և Արցախի շուրջ տիրող իրավիճակն օգտագործում են՝ հանուն ռևանշի». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թավշյա հեղափոխության ժամանակ մենք փողոցում էինք ոչ միայն Սերժին, այլ նաև ստի ու կեղծիքի վրա հիմնված ամբողջ քաղաքական դաշտին ու իշխող էլիտային մերժելու համար։

Մենք դա անում էինք սիրո և համերաշխության մթնոլորտում ու սահմանադրականության շրջանակներում, որովհետև համոզված էինք, որ ատելությամբ կամ ապօրինությամբ անհնար է շարժվել դեպի ժողովրդավարացում։

Ըստ էության, նախկին մերժված էլիտան, որը շարունակում է տիրապետել ահռելի ֆինանսական և լրատվական ռեսուրսների, ինչպես նաև ունի դաշնակիցներ պետական կառավարման և դատական համակարգերում, սա ընդունեց որպես թուլություն և շանս՝ կասեցնելու Հայաստանի ժողովրդավարացումը։ Եվ այս ճանապարհին նրանք չեն խորշում օգտագործել նույնիսկ Արցախում և Արցախի շուրջ տիրող իրավիճակը՝ հանուն ռևանշի։

Հենց այս համատեքստում է պետք դիտարկել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցողը։

Դե իսկ մենք հանգիստ կշարժվենք առաջ և կիրականացնենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները՝ կրկին համերաշխության և սահմանադրականության շրջանակներում, բայց շատ ավելի կոշտ, կտրուկ, արագ ու համապարփակ միջոցներով, որպեսզի հետադիմական բոլոր ուժերը վերջապես հասկանան, որ հետդարձ չի լինելու ու ժողովրդավարությունը հաղթելու է՝ անկախ ամեն ինչից»։