Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մադուրոն առաջարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել

834
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 16:20
Մադուրոն առաջարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:

Twitter-ի իր էջում նա գրել է, որ անհրաժեշտ է «քվեարկությամբ ցույց տալ, թե ով է վայելում ժողովրդի աջակցությունը»։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ, Մադուրոն չի նշել այն օրը, երբ, նրա կարծիքով, կարող են տեղի ունենալ ընտրությունները: Վենեսուելայի ընդդիմության կողմից վերահսկվող ներկայիս խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2020 թվականի վերջին:

Իր հերթին, ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն մերժել է արտահերթ ընտրությունների առաջարկը՝ կրկնելով Մադուրոյի «անօրինական» իշխանությանը վերջ տալու անհրաժեշտությունը:

Գուանդոն հիշեցրել է, որ ընդդիմությունը չի մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրությունների «ֆարսին» և ավելացրեց, որ «նոր ֆարսը միայն կնպաստի Վենեսուելայի ճգնաժամին»: