Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա, ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել». Արման Բաբաջանյան

285
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 05:25
«Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա, ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա, ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել երեկ։ Որոշ արձագանքներ տպավորություն չեն թողնում, որ Հայաստանի պետականության դեմ սկիզբ առած դավադրության ծավալների և խորության վերաբերյալ առկա է ամբողջական պատկերացում։ Գործընթացների լրջությունը հասկանալու համար հիշողություն է պետք՝ ինստիտուցիոնալ և ոչ միայն։ Գործողության մեջ են դրվել երկրի պետականության ընդերքում 2000-ականների սկզբից դրված ռումբերը։ Այն ինչ նկատի ունեմ, ոʹչ Նիկոլին է վերաբերվում, ոʹչ իշխող թիմին, ոʹչ էլ ընդդիմությանը։ Խոսքը վերաբերում է պահի լրջությանն ու այս իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությանը։ Իշխանության ընդունած շատ որոշումների, հայտարարությունների բովանդակության, առնված քայլերի ձևերի հետ կարելի է համաձայն չլինել, բայց մեկնարկած գործընթացների լրջությունը հասկանալ ՍՏԻՊՎԱԾ ենք, պետականության դեմ դավադրական գործողությունների դեմն առնել ՊԱՐՏԱՎՈՐ ենք։ Ամեն ինչ մի կողմ դնելու և հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարի պատրաստ լինելու ժամանակն է։ Հավատացեք, այլընտրանք չի լինելու, այլընտրանքի բոլոր ճանապարհները ոմանց արխայնության ու մեկամյա անգործության պատճառով փակ են»։