Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

901
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 11:05
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը մայիսի 22-ին հրաժարական կտա, այս մասին նա հայտարարել է "112 Украина"-ի եթերում: «Որոշել եմ հրաժարական տալ կառավարության հերթական նիստի ժամանակ: Չեմ ամաչում նրա համար, թե ինչպես ենք արձագանքել մեր առաջ եղած մարտահրավերների այս 3 տարիների ընթացքում»:

Հիշեցնենք՝ երդմնակալության արարողության ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ «հարկ է Կառավարությունը հրաժարական տա, եթե ոչինչ չի կարող անել»:

Գրոյսմանը կառավարության ղեկավարն է 2016-ի ապրիլի 14-ից: