Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արգիճի գետից դուրս են բերել երիտասարդի դի

266
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 00:20
Արգիճի գետից դուրս են բերել երիտասարդի դի

Մայիսի 20-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակից­ներին: