Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այս դատական համակարգը արտացոլումն է կոռումպացված, իշխանագող համակարգի». վարչապետի մամուլի խոսնակ

309
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 00:10
«Այս դատական համակարգը արտացոլումն է կոռումպացված, իշխանագող համակարգի». վարչապետի մամուլի խոսնակ

«Որևէ հակասահմանադրական գործողություններ չի եղել, պարզապես ժողովուրդը վերահաստատեց իր իշխանությունը՝ այս անգամ արդեն դատական իշխանության մասով»,- Հանրայինի եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին դատական համակարգի վերաբերյալ՝ ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Եթերի ժամանակ նա ընդգծել է, որ ներկայիս դատական կառույցը չի վայելում ժողովրդի աջակցությունը և համարվում է Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը:

«Կարծում եմ, սրանից լավ առիթ չէր էլ կարող լինել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ նման ակցիա իրագործվեց, և ժողովուրդը ցույց տվեց իր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ: Մենք ասում ենք, որ այս դատական համակարգը արտացոլումն է այն կառումպացված, իշխանագող համակարգի, որ գոյություն ուներ մինչև հեղափոխությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում: