«Սա կեղտոտ մանիպուլյացիա է». Վահրամ Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լարված օրերը հնարավորություն չեն տալիս լուռ մնալ: «Իմ Քայլը» դաշինքի ցուցակով խորհրդարանում է նաև «Ժողովուրդ» թերթի «նախկին գլխավոր» խմբագիրը: Հուսամ, որևէ մեկը ստորև կեղծ բարեպաշտություն և իրավականություն չի խաղա առ այն ու չի փորձի պնդել, թե քննարկվող պատգամավորը կապ չունի թերթի հետ: Նման պնդումը, այն աշխարհում շուռ կտա նույնիսկ Գեբելսի դին: «Ժողովուրդ» թերթի ու դրա կայքի վերաբերյալ, ես չէ, որ պետք է ձեզ ներկայացնեմ: Հուսամ, բոլորս էլ բավականին մեդիագրագետ ենք, հասկանալու համար, թե ինչով է զբաղված եղել այդ թերթը և կայքը: Ակնհայտ է նաև, թե ինչով է այն այժմ զբաղված: Այսօր, ինչ-որ հարցում են անում քաղաքացիների շրջանում ու մի շարք կարծիքներ անտեսելով, ընտրում են հետևյալ վերնագիրը. «Թատերական ներկայացումներ են. քաղաքացիները՝ Փաշինյանի կոչի մասին»: Սա այն դեպքում, երբ նման միտք արտահայտում է միայն մեկ մարդ: Սա այն դեպքում, երբ մեդիայի ու հեռուստատեսության 80-90 տոկոսը դեռ նախկինների վերահսկողության տակ է: Սա նույնն է, որ ՀԺ-ն Փաշինյանին խփեր թիկունքից: Այստեղ խոսք անգամ չկա օբյեկտիվ լրատվության մասին: Սա կեղտոտ մանիպուլյացիա է: Երբ խոսում ենք թիմը մաքրելու, կուռ կառույց ձևավորելու մասին, նկատի ունենք նաև այս դեպքերը: Հղումը՝ մեկնաբանություններում: Լրացում. պատգամավորը, որպես թեկնածու, ԿԸՀ ցուցակներում նշված է ՔՊ կուսակցությունից: ԱԺ կայքում արդեն, տեսնում ենք, որ անկուսակցական է»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00