Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Քաղաքացու պահանջը միայն Քոչարյանի բանտարկումը չէ, այլ՝ օլիգարխիկ մի ամբողջ բուկետի». Գևորգ Աճեմյան

132
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 00:00
«Քաղաքացու պահանջը միայն Քոչարյանի բանտարկումը չէ, այլ՝ օլիգարխիկ մի ամբողջ բուկետի». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում բոլոր դատարաններն իրար հետ վերցրած ունեն 49 շենք/շինություն։ Տեսանյութերից ու լայվերից պարզ երևում էր, որ ամեն շենքի դիմաց կանգնած է մոտ 50-70 հոգի, բայց քանի որ ես պուպուշ տղա եմ, հաշվում եմ 100 հոգի։ Այսպիսով 49x100=4900 մարդ՝ ընդհանուր վերցրած: Լավ, Սորոսի խաթր թող 5.000 լինեն։
Չէ, բայց դուք պատկերացնում ե՞ք։ Ամիսներ առաջ էր ընդամենը՝ հոկտեմբերի 2-ին, Նիկոլը լայվ մտավ ու 50.000 մարդ հայտնվեցին ԱԺ-ի դիմաց։ Անհավատալի է, թե անգործությունն ու պոպուլիզմն ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել։
Այսպիսի բաներ են լեգիտիմությունն ու վարկանիշը։ Մի օր ձեռդ են, մի օր...էլ չասեմ. հասկացաք։

Նկատենք նաև, որ Քոչարյանին կրկին քավության նոխազ դարձնելու հաշվին վարկանիշի բարձրացման փորձերը կրկին իրենց նպատակին չհասան։ Քաղաքացու պահանջը միայն Քոչարյանի բանտարկումը չէ, այլ՝ օլիգարխիկ մի ամբողջ բուկետի։ Եվ այս առիթով եկեք մեկ անգամ էլ հիշենք նրանց՝ Տարոն, Լֆիկ, Չյոռնի Գագո, նեմեց Ռուբո, Թոխմախի Մհեր, SAS-ի Արտակ, Լիսկա, Դոդ...և իհարկե նրանց հենարանը՝ Սերժ Սարգսյան...կարճ ասած՝ սրտխառնոց առաջացնող շատ անուններ։

Չմոռանանք նաև օտարերկյա գործակալներին, որոնց մասին վարչապետն Իրանում խոսեց հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում»: