Բերդի տարածաշրջանում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը
1827
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 20:30
Մոտ 2 ժամ առաջ Տավուշի մարզի Բերդի խոշորացված համայնքում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը: 15 րոպե անդադար տեղացած կարկուտից հետո Չինչինում, Վերին Կարմիրում, Վերին Ծաղկավանում, Բերդում, Չորաթանում և այլ գյուղերում ծառերին միայն հատուկենտ տերևներ են մնացել, մշակաբույսերը հողին են հավասարեցվել: «Էսքան ներդրումը, աշխատանքը, հույսերը՝ 15 րոպեում զրո դարձան: Փող ենք տվել, սածիլ առել, սերմացու առել, ո՞վ պիտի փոխհատուցի՝ ոչ մեկ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարկուտից գրեթե ամեն տարի տուժող Չինչին գյուղի բնակչուհին:- «Անգամ հաղարջի մի հատիկ չի մնացել, ոչ խնձոր, ոչ տանձ, ոչինչ»: Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայանքներ չկան: «Աստծո հույսին թողնված մարդիկ ենք»,- բողոքում են գյուղացիները: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30