Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին

1842
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 16:00
Միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին:

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի կայացրած որոշումից հետո, ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին»,- գրել է DW.COM-ը:

«Նախօրեին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ԼՂՀ գործող և նախկին ղեկավարների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, ազատել է Ռոբերտ Քոչարյանին: Նրանք երաշխավորել են, որ Քոչարյանը չի խուսափի հետաքննությունից և դատական ​​նիստերից: Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է այս որոշումը, քանզի, ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի, ազատության դեպքում Քոչարյանը կարող է միջամտել հետաքննությանը» - հաղորդել է Комсомольская правда-ն:

«ՀՀ կառավարության ղեկավարի կողմնակիցները մայիսի 20-ի առավոտյան արգելափակել են Երևանի ու Հայաստանի մյուս քաղաքների դատարանների ելքերն ու մուտքերը»,- այս վերնագրով է սկսել իր հոդվածը Интерфакс-ը:

МК ТВ-ն ու Vesti-ն նույնպես անդրադարձել են վարչապետ Փաշինյանի երեկվա կոչին: