Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զելենսկին արձակել է Գերագույն Ռադան

874
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 12:30
Զելենսկին արձակել է Գերագույն Ռադան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Գերագույն Ռադայի արձակման մասին. «Ես լուծարում եմ ութերորդ գումարման Գերագույն Ռադան: Փառք Ուկրաինային»: Այս մասին նա ասել է երդմնակալության իր խոսքում. գրում է bbc.com-ի ռուսական ծառայությունը: Ուկրաինայի ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Ռադայի արձակման մասին հրամանագիրը Զելենսկին կստորագրի երդմնակալությունից անմիջապես հետո:

РИА Новости-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին Գերագույն Ռադային կոչ է արել պատգամավորական անձեռնմխելիության վերացման մասին օրենք ընդունել: