Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ընտրված ճանապարհը փակուղի է, որից թավշյա ելքը երաշխավորված չէ». Արման Բաբաջանյան

165
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 11:30
«Ընտրված ճանապարհը փակուղի է, որից թավշյա ելքը երաշխավորված չէ». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին օրից աջակցել ենք երկրում սկիզբ առած հեղափոխական փոփոխություններին՝ Հայաստանը ՀՀԿ-ի քրեական ռեժիմից ազատելու և նոր որակի պետականություն ստեղծելու համար։ Որևէ մեկը չէր խանգարում գործադիրին՝ մեկ տարի կամ օրենսդիրին շուրջ հինգ ամիս առաջ ձեռնամուխ լինելու դատական համակարգում արմատական փոփոխություններին, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ լուծումներին։ Իշխող քաղաքական ուժն ուներ և ունի անսահմանափակ մանդատ և բավարար ներուժ երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար։ Վարչապետի կոչն ու վաղ առավոտից մեկնարկած գործողություններն ուղղված են դատական համակարգի ինստիտուցիոնալ թուլացմանը՝ իր բոլոր, երբեմն անդառնալի հետևանքներով։ Երկիրը չի կարող անընդհատ գտնվել տարերային գործընթացների մեջ։ Երկրում ժողովրդագրական, տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները չեն դիմանա նոր ցնցումներին։ Ընտրված ճանապարհը փակուղի է, որից թավշյա ելքը երաշխավորված չէ։ Աստված պահի Հայաստանը»։