Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Լուսամուտից մուտք գործող դատավորն ասում էր, թե ցանկանում է միայն տոպրակներ փոխանցել». ականատեսներ

289
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 10:20
«Լուսամուտից մուտք գործող դատավորն ասում էր, թե ցանկանում է միայն տոպրակներ փոխանցել». ականատեսներ

Արդեն տեղեկացրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր: Վերջինը ցանկանում էր մուտք գործել պատուհանից:

«Մենք այդ ժամանակ չորսով էինք, աշխատակիցներից մեկը մոտեցավ, մի քանի տոպրակ կար ձեռքին: Մեզ ասացին, որ ներս չի մտնի, իջավ մի քիչ ներքև, ներսի աշխատողն ասաց, որ պիտի լուսամուտը բացի, որ տոպրակները փոխանցի ու հեռանա: Չէինք մտածում, որ լուսամուտից կփորձի ներս մտնել. պապկաները փոխանցեց ու նետվեց դեպի ներս: Մեր ընկերը փորձեց լուսամուտը պահի, լուսամուտը փակեցին...»,- ասում է ականատես ցուցարարներից մեկը, ով խոչընդոտել է Բալայանի մուտքը դատարան: