Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Նիկոլ Փաշինյանի կոչը լրիվ օրինականության սահմաններում է». Վահե Գրիգորյան

1032
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 22:40
«Նիկոլ Փաշինյանի կոչը լրիվ օրինականության սահմաններում է». Վահե Գրիգորյան

Իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբոււքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի կոչը լրիվ օրինականության սահմաններում է և չի հակասում որևէ իրավական ակտի:

Հիմնավորում՝

Սահմանադրական կարգի տապալման կամ դրա փորձի մասին, քանզի
1) ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ի
«Սահմանադրական կարգը տապալելը՝ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:

Տվյալ դեպքում, թեʹ օրենսդիրը, թեʹ գործադիրը ղեկավարում է «Իմ Քայլը» դաշինքը, որն ստացել է 80+% ձայն: Քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իր ձայների գերակշիռ մասը պատվիրակել է «Իմ Քայլը» դաշինքին, հետևաբար Սահմանադրական կարգի տապալման մասին խոսակցություններն առնվազն իրավաբանական տգիտություն են, ի ապացուցում դրա ծառայում է ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների բացառիկ լեգիտիմության մասին համընդհանուր զեկույցները: Բացի այդ, վաղվա ակցիայի արդյունքում ոչ սույն հոդվածներով նախատեսված ոչ մի իրավունք ու ազատություն չի դադարելու գործել, հետևաբար այստեղ խնդիր չկա:

2) Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների մասով նույնպես խնդիր չկա:
Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների մասով որպես դատարանի գործունեությանը խոչընդոտել ենթադրվում է որևէ գործով կամ գործերով, անհատականացված, մասնավորեցված միջամտությունը (ենթադրենք Պողոսի, Պետրոսի կամ Բարդուղիմեոսի գործով), իսկ խոչընդոտելը ենթադրում է ապօրինի արարք. որևէ որոշում, վճիռ կայացնելը կամ դրանից զերծ մնալը, այսինքն, իրավական հետևանքի առաջացմանը հարկադրելը:
Մինչդեռ ակցիան ապօրինի չէ, չի կատարում վերը թվարկված ֆունկցիան, բացի այդ չի Սահմանափակում դատավորի գործունեությունը, իրավունքը կամ լիազորությունները, չի միջամտում որևէ դատական ակտի կայացման:

Այսպիսով որևէ իրավական խնդիր չկա:

Փորձեցի հնարավորինս պարզ, մատչելի ու կարճ գրել»: