Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ԷՐԵԽԵՔ ջան, եթե Դուք չեք միջամտում դատական գործընթացներին, դա չի նշանակում, որ ամեն ինչ ՊՈւՊՈւՇ Է». Զոյա Թադևոսյան

352
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 16:20
«ԷՐԵԽԵՔ ջան, եթե Դուք չեք միջամտում դատական գործընթացներին, դա չի նշանակում, որ ամեն ինչ ՊՈւՊՈւՇ Է». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի իշխանություններ, ԷՐԵԽԵՔ ջան, հասկացե՜ք, եթե Դուք չեք միջամտում դատական գործընթացներին, դա չի նշանակում, որ ամեն ինչ ՊՈւՊՈւՇ Է: Իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է նախկինների ազդեցության տակ՝ դատավոր, քննիչ, ոստիկան, բոլորը նրանց հոգեզավակներն են, արյունատար անոթներով միմյանց միահյուսված են: Դուք վստահ եք, որ կաշառքի սովոր, միմիայն անօրինական դատական որոշումներ կայացրածներն այսօր, Ձեր լայվերից ու գրառումներից հետո դարձե՞լ են օրինապաշտ քաղաքացիներ: «Մենք չենք խառնվում դատարանների որոշումների կայացմանը» նշանակում է վստահել քոչվորի ձևավորած դատական համակարգին: Է, ապրե՜ք Դուք, կեցցե՜ք, ԲՐԱՎՈ»: