Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Մայիսի 19-ին, ժամը 00:28-ին ԱԻՆ տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածի արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Դ.Մ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ապամոնտաժել նշված հատվածի արգելապատնեշը: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30